211652_close_icon
views-count2146 դիտում article-date 17:00 20-06-2018

«Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, փոխայցերի աշխուժացումը: Անդրադարձ է կատարվել սեւծովյան տարածաշրջանում առկա հակամարտություններին. զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգություններ հայտնել որոշ խնդիրների առնչությամբ: Կարեւորվել է հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չպետք է լինի: Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը»: Զրուցակիցները կարեւորել են փոխշահավետ համագործակցության խորացումը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում:

Նմանատիպ նյութեր