211652_close_icon
views-count5415 դիտում article-date 21:29 19-06-2018

ԱԱ-2018. Սենսացիաները շարունակվում են. Լեհաստանը պարտվեց Սենեգալին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Լեհաստանի հավաքականը Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում 1:2 հաշվով պարտվեց Սենեգալի հավաքականին: Մի կողմից, սա անակնկալ է՝ հաշվի առնելով լեհական թիմի ներուժը, նրա խաղացողների կարգը: Սակայն հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ սենեգալցիները շատ ավելի լավ էին պատրաստված՝ որպես թիմ: Աֆրիկյան թիմը հաճելիորեն զարմացրեց իր վառ, կոմբինացիոն խաղով: Հենց դրա արդյունքում էլ նրան կարողացան նախ հաշվի մեջ առաջն անցնել՝ ինքնագոլի հեղինակ դարձավ Ցիոնեկը, իսկ 60-րդ րոպեին Նյանգը օգտվեց լեհ պաշտպանների կոպիտ սխալից և կրկնապատկեց հաշիվը: Առավելագույնը, ինչ կարողացան անել լեհերը, դա հեղինակության գոլն էր 85-րդ րոպեին. աչքի ընկավ Կրիհովյակը: Նոր գոլեր չգրանցվեցին և Սենեգալը արժանի հաղթանակ տարավ՝ 2:1: Ի դեպ, սենեգալցիները միակն էին աֆրիկյան թիմերից, որ հաղթանակ տարան. մնացածները պարտություն էին կրել: Այս խմբում բավական հետաքրքիր և զարմանալի պատկեր ստացվեց. 1-ին տուրից հետո առաջատարները Սենեգալն ու Ճապոնիան են, որոնք նույն՝ 2:1 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Լեհաստանին ու Կոլումբիային: ԱԱ-2018, խմբային փուլ, 1-ին տուր Լեհաստան-Սենեգալ՝ 1:2 Ցիոնեկ, 38 (ինքնագոլ), Նյանգ, 60 – Կրիհովյակ, 85
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր