211652_close_icon
views-count10073 դիտում article-date 22:25 19-06-2018

Փրկարարները երևանյան ավտոտնակներից մեկի մոտ հայտնաբերված օձը տեղափոխել են անվտանգ տարածք

Հունիսի 19-ին, ժամը 15:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր