7423 դիտում
15:06 13-06-2018
Ընդունելություն ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում. քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում` ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես նաև դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 15.06.2018 թ. ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն: Ընդունելության համար Գեղարքունիքի մարզի բնակիչները 15.06.2018 թ. ժամը 11:00-ից սկսած կարող են ներկայանալ Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 36 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության վարչական շենք:
Ընդունելության համար քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել՝ զանգահարելով 011-57-45-43 հեռախոսահամարով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4143 դիտում
21:05 06-12-2017
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2570 դիտում
20:08 13-02-2018
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4896 դիտում
10:58 28-03-2018
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ