211652_close_icon
views-count5124 դիտում article-date 10:58 28-03-2018

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելո մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում` ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես և դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա: Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 30.03.2018 թ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն: Ընդունելության համար Արմավիրի մարզի բնակիչները 30.03.2018 թ. ժամը 10:00-ից սկսած կարող են ներկայանալ Արմավիր քաղաքի Հանրապետության 22 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վարչական շենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր