211652_close_icon
views-count6525 դիտում article-date 12:13 12-06-2018

Ֆլորիդայում պատանդ վերցված 4 երեխաներին մահացած են գտել

Նախօրեին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի բնակչի կողմից պատանդ վերցված բոլոր չորս երեխաները մահացած են հայտնաբերվել։ Ինչպես գրում է [url=http://www.orlandosentinel.com/news/breaking-news/os-orlando-police-officer-shot-0611-story.html]Orlando Sentinel[/url] պարբերականը, երեխաները եղել են 1, 7, 10 և 12 տարեկան։ Երեխաները պատանդ էին վերցվել Օռլանդոյում գտնվող բազմաբնակարան համալիրներից մեկում։ Իրավապահները դեպքի վայր էին ժամանել ընտանեկան բռնության մասին ահազանգի հիման վրա։ Ոստիկանները փոչձել են ձերբակալել 35-ամյա Հարի Լինդսին, որը երեխաներին պատանդ էր վերցրել։ Սակայն Լինդսը հրաձգություն է սկսել ու ծանր մարմնական վնասվածք հասցրել մեկ ոստիկանի։ Փոխհրաձգությունից հետո տղամարդը փակվել է բնակարանում՝ չորս երեխաների հետ միասին։ Այստեղ են ժամանել նաև ոստիկանության հատուկջոկատայիններ, որոնք փորձել են բանակցությունների մեջ մտնել նրա հետ։ Ըստ պարբերականի հայտնած տվյալների՝ հանցագործն, ի վերջո, ինքնասպանություն է գործել։ Բնակարան ներխուժելուց հետո ոստիկանները մահացած են գտել 4 երեխաներին և Հարի Լինդսին։

Նմանատիպ նյութեր