211652_close_icon
views-count129338 դիտում article-date 09:56 11-06-2018

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 06-ը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին. վարորդն ու նրա աղջիկը տեղափոխվել են հիվանդանոց, կինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ 62-ամյա Արայիկ Կատվալյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 31 ՏU 162 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կամրջի բետոնե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կատվալյանը, ուղևոր՝ համագյուղացի 22-ամյա Էլիսա Կատվալյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել՝ Ա. Կատվալյանը Հրազդանի բժշկական կենտրոն, Է. Կատվալյանը՝ Սևանի բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով մյուս ուղևոր 52-ամյա Մարգարիտա Խալոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլեյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ . Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շանշյանի տեղեկություններով վարորդը, մահացածն ու վիրավոր ուղևորուհին ընտանիքի անդամներ էին: Մահացածը վարորդի կինն էր, վիրավորը՝ աղջիկը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով Սևանի փրկարարների ու Ճանապարհային ոստիկանների օգնությամբ քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահապնավող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր