211652_close_icon
views-count93183 դիտում article-date 21:36 10-06-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու BMW-ն. BMW-ն էլ տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Մասիսի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 35 GP 348 համարանիշի և BMW մակնիշի AL 055 LA վրացական համարանիշներով ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բետոնե էլեկտրասյունը, ինչի հետևանքով էլ կոտրվել է BMW-ի անվահեծանը: Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները: Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, հերթափոխի պետ Հովիկ Թովմասյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը, որից հետո Opel-ը դուրս են բերել անվտանգ գոտի: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի Էլեկտրացանցեր» ընկերության Արարատի մարզի Մասիսի էլեկտրացանցի ներկայացուցիչներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր