211652_close_icon
views-count258869 դիտում article-date 22:01 08-06-2018

Ողբերգական դեպք Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է երիտասարդ ամուսինների 5 ամսական առաջնեկը. հարևանները երեխային համեմատում էին հրեշտակի հետ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 5 ամսական աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջկա հայրը՝ Նարեկը, և մայրը՝ Եվան, հունիսի 5-ին երեխային տանում են Հերացու անվան պոլիկլինիկա՝ հերթական անգամ պատվաստում ստանալու նպատակով, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, երեխան ստացել է իր հերթական պատվաստումը, որից հետո երեխային տարել են տուն, քանի որ այդ պահին նկատել են, որ որևէ խնդիր չկա։ Ըստ նորմայի և սահմանված կարգի՝ պատվաստումներից հետո բժիշկը հսկողության նպատակով կապ է պահպանել երեխայի ծնողի հետ։ 1-2 օր որևէ արտառոց վիճակ չի գրանցվել, սակայն 3-րդ օրը ծնողները նկատում են, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել և նրան հերթական անգամ բերում են Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ հետազոտության է ենթարկվում երեխան և քիթ-կոկորդ-ականջաբանը կասկածում է, որ երեխայի մոտ ականջի բորբոքում է ու նշանակում է համապատասխան բուժում, իսկ առավոտյան հրավիրում է, որպեսզի կրկնակի բուզննման նպատակով երեխային նորից բերեն պոլիկլինիկա։ Ծնողները երեկ՝ հունիսի 7-ին, տեղափոխում են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ցավոք, երեխան մահանում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մահվան պատճառը եղել է «սուր միոկարդիտ»-ը։ Մասնագետներն այն կարծիքին են, որ երեխան պատվաստման հետևանքով չէր կարղ մահանալ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի ծնողները կատարվածի մասին ուզում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել, որպեսզի հետագայում ոչ մի ծնող նման վիշտ չապրի. «Աղջնակը, ում շատերը համարում էին փոքրիկ հրեշտակ, այլևս հետ չեն բերի, բայց գոնե մեղավորները թող օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն, որպեսզի հետագայում այն ցավն ու տառապանքը, որ մենք ենք զգում, ոչ մի ծնող թող չզգա»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան Նարեկի և Եվայի առաջնեկն էր։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու պատկան մարմինների տեսակետը ողբերգական այս դեպքի վերաբերյալ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր