211652_close_icon
views-count30086 դիտում article-date 20:09 05-06-2018

Վարդաշեն 3-րդ փողոցի բնակիչները զրկված են կանոնավոր ջրամատակարարումից. գիշերը ջուր չունեն, ցերեկն էլ ջուրը ճնշում չունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Վարդաշեն 3-րդ փողոցի բնակիչները տևական ժամանակ է՝ զրկված են մշտական ջրամատակարարումից: Ջուրը 24:00-ից միչև 08:00-ն անջատում են, իսկ ցերեկվա ժամերին էլ ճնշումը այնքան թույլ է, որ անգամ չեն կարողանում լողանալ: Երեկ՝ հունիսի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նույն փողոցի բնակիչ Հայկ Խանամիրյանն ասաց. «Խնդրով այնքան ենք դիմել ջրմուղ, որ արդեն անգիր ենք արել՝ ինչ են պատասխանելու: Անհիմն ջրանջատումներ են տեղի ունենում: Ոչ մի հստակ պատասխան չեն տալիս: Օպերատորները շատ ուշ են պատասխանում մեր զանգերին և ասում են, որ չգիտեն՝ ինչի համար ջուր չունենք: 25-26 տուն կանգնած է այս խնդրի առաջ և խնդրում ենք, որպեսզի մեր հարցին արդարացի լուծում տրվի. կանոնավոր ջրամատակարարում ապահովեն: Ամռան այս շոգ օրերին առանց ջրի ապրելն անհնար է, այն էլ՝ մայրաքաղաքում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր