211652_close_icon
views-count45447 դիտում article-date 17:30 01-06-2018

Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված УАЗ-ի 53-ամյա վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 31-ին , հիվանդանոցում մահացել է Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Յուրա Հոխանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/30/1097254/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել էին Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Յուրա Հոխանյանի վարած УАЗ 452 Դ մակնիշի 35 OA 796 համարանիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 37-ամյա Նորայր Աստվածատրյանի վարած Ford Transit մակնիշի 25 TD 025 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Յ. Հոխանյանը տեղափոխվել էր Վարդենիսի կայազորային հոսպիտալ, իսկ Ն. Աստվածատրյանը՝ Վարդենիսի բժշկական կենտրոն։ Երկուսի առողջական վիճակը բժիշները գնահատում էին ծանր կայուն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր