211652_close_icon
views-count4712 դիտում article-date 22:29 30-05-2018

Թեհրանի շրջանում ուսումնական ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի ուսումնական թեթեւշարժիչավոր ինքնաթիռը մայիսի 29-ի երեկոյան կործանվել Է Իրանի մայրաքաղաքի շրջակայքում: Այդ մասին հայտնել է Իրանի զինված ուժերի հրամանատրության մամուլի ծառայությունը: Սպահանից Թեհրան թռչող ինքնաթիռը կործանվել Է մայրաքաղաքի իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու, դրա հետեւանքով զոհվել Է երկու մարդ՝ ինքնաթիռի անձնակազմի անդամները: Նշվում Է, որ ինքնաթիռն ընկել Է անբնակ տեղանքում: Վթարը տեղի Է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով, հաղորդել է Ria Novosti-ն։

Նմանատիպ նյութեր