211652_close_icon
views-count6194 դիտում article-date 22:58 27-05-2018

Աշնակում նշվել է ավանդական Ֆիդայատոնը

Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում նշվել է հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված Ֆիդայատոնը: Այդ առիթով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենի առաջին տեղակալ Կառլեն Ղազարյանն այցելել են Աշնակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի և նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել նաև Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ Աշնակում ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Հայոց մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ավանդույթի համաձայն` Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:

Նմանատիպ նյութեր