211652_close_icon
views-count35048 դիտում article-date 23:37 24-05-2018

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու Honda-ն, որից հետո 07-ն էլ բախվել է Ford Transit-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի Բերքանուշ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Արարատ Թ.-ի վարած Ford Transit մակնիշի 15 ՕՕ 843 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գրիշա Խ.-ի վարած Honda մակնիշի 503618 HC տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Մալխասյանի գլխավորությամբ: Մինչ տեղում աշխատանքներ էին կատարում ՃՈ աշխատակիցները, Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Վահե Բ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 RM 315 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատ Թ.-ի Ford Transit-ին: Նշված վթարի հետևանքով 07-ի վարորդ Վահե Բ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 39-ամյա Քրիստինե Ս.-ն և 18-ամյա Սերոժ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամայիս Վահանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր