211652_close_icon
views-count6331 դիտում article-date 23:16 24-05-2018

Արտուրո Վիդալը կարող է ազատազրկվել

«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է ճաղերի ետևում հայտնվել նախորդ տարի զանգվածային ծեծկռտուքին մասնակցելու համար: Ֆուտբոլիստին սպառնում է 6-10 ամսվա ազատազրկում: Միջադեպը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերին, երբ Վիդալը իր եղբոր՝ Սանդրոյի հետ գիշերային ակումբում զվարճանալիս է եղել: Ծեծկռտուքի ժամանակ տուժողի գլխին շով հարվածել են: Ընդ որում, ակումբի տնօրենն ավելի ուշ հայտարարել էր, որ Վիդալը տուժածին վնասվածքներ հասցնելու հետ ոչ մի կապ չի ունեցել: Այսօր Մյունխենի դատախազությունը Վիդալին և նրա եղբորը հարձակման մեղադրանք է ներկայացրել:

Նմանատիպ նյութեր