Չիլիի հավաքականի առաջատար Արտուրո Վիդալը ավտովթարի է ենթարկվել. տեսանյութ
Չիլիի հավաքականի եւ «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը այս գիշեր Սանտյագոյից 40կմ հեռավորության վրա ավտովթարի է ենթարկվել:
Ֆուտբոլիստի «Ֆերրարին» երկու մեքենաների բախվելուց հետո դուրս է թռել ճանապարհից: Մեքենայում է եղել նաեւ Վիդալի կինը:
Անվտանգության բարձիկների շնորհիվ Վիդալը զերծ է մնացել լուրջ վնասվածքներից, իսկ ահա նրա կնոջը տեղափոխել են հիվանդանոց:
Նախնական հետաքննությամբ պարզվել է, որ այդ երեկո Չիլիի հավաքականի առաջատարը կազինոյում է եղել, իսկ մեքենան վարելիս եղել է անսթափ վիճակում: Այսօր կկայանա դատական նիստը, որը կորոշի Վիդալի պատժի չափը:
Նշենք, որ ներկայումս Վիդալը Չիլիի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի Գավաթի խաղարկությանը: