211652_close_icon
views-count7513 դիտում article-date 12:18 22-05-2018

Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնում է e-gov.am կայքը: Վահագն Մելիքյանը ծնվել է 1967թ. մայիսի 24-ին, Երևանում: Կրթությունը 1984-1991թթ. - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժին 1993թ. - Եգիպտոսի դիվանագիտական ակադեմիայի հատուկ դասընթաց Աշխատանքային գործունեությունը 1991-1992թթ. - ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչութայն ռեֆերենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական 1992թթ. - ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարություն, կցորդ 1992թ. - Շնորհվել է «Կցորդ» դիվանագիտական աստիճան 1992- 1993թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժին, կցորդ 1993թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժնի երրորդ քարտուղար, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների բաժնի երրորդ քարտուղար, նույն բաժնի երկրորդ քարտուղար 1993-1996 թթ. - Հունաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար 1995թ. - Շնորհվել է «Երկրորդ քարտուղար» դիվանագիտական աստիճան 1996-1997թթ. - ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ 1996թ.- Շնորհվել է «Առաջին քարտուղար» դիվանագիտական աստիճան 1997-2000թթ. - Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար 2000-2001թթ. - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնակատար 2001 - 2006թթ. - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավար 2006 – 2012թթ. - Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 2007 – 2010թթ. - Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/ 2007–2012 թթ.-Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/ 2010–2012թթ.- Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/ 2012–2014թթ.- Արգենտինյան Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում.Պարագվայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Բուենոս Այրես/ 2015-2018թթ.- Զբաղեցրել է ՀՀ սփյուռքի փոխնախարարի պաշտոնը Դիվանագիտական աստիճանը Արտակարգ և լիազոր դեսպան Պարգևներ 2001թ. - ՀՀ ԱԳՆ հուշամեդալ՝ ՀՀ ԱԳՆ 10-ամյակի կապակցությամբ 2011թ. – ԱԳՆ Ոսկեզօծ հուշադրամ 2014թ. – Մեծ խաչի աստիճանի Մայիսյան շքանշան /Արգենտինա/ 2015թ. - Մխիթար Գոշի մեդալ /ՀՀ Նախագահի հրամանագրով / Լեզուներ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Նմանատիպ նյութեր