211652_close_icon
views-count155550 դիտում article-date 19:46 20-05-2018

Լարված իրավիճակ Դավիթաշենի կարմջի վրա. երիտասարդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել. ժամանել է ԱԻՆ նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդ աղջիկը անցել է կամրջի տակ հետիոտնի համար նախատեսված վայրի վտանգավոր եզրագիծը, և սպառնում է, որ ինքնասպան է լինելու: Նրա հետ այս պահին բանակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Թե ինչու է աղջիկը փորձում դիմել նման ծայրահեղ քայլի, այս պահին իրավապահերին այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ նրանց թիվ մեկ խնդիրն է համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ միջոցին: 20.00 [color=#EF2929] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ԱԻՆ ՓԾ հոգեբան Տիգրան Սարգսյանին հաջողվեց զրույցի ընթացքում բռնել աղջկան, ում էլ տեղափոխեցին անվտանգ վայր:[/color] Երբ փրկարարները՝ Ա. Ճաղարյանի և ՓԾ հոգեբան Տ. Սարգսյանի գլխավորությամբ աղջկան արդեն տեղափոխել էին ավտանգ վայր, դեպքի վայր ժամանեց ԱԻՆ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր