211652_close_icon
views-count5883 դիտում article-date 19:06 19-05-2018

Ռիվալդո. Նեյմարը մեծ սխալ գործեց՝ տեղափոխվելով ՊՍԺ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն մեկնաբանել է Նեյմարի որոշումը, որը նախորդ ամռանը կատալոնական ակումբից տեղափոխվեց ՊՍԺ: «Դու ցանկանում ես աշխարհում լավագույնը դառնալ, բայց ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում ավանդույթներ չունի, դա Եվրոպայի ուժեղագույն թիմը չէ: Ֆրանսիականը՝ դա անգլիական, իսպանական կամ գերմանական լիգաները չեն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նա մեծ սխալ թույլ տվեց: Իսկ ահա ֆինանսական տեսանկյունից դա լավ տարբերակ էր նրա և նրա ընտանիքի համար: Ի՞նչ կարող եմ խորհուրդ տալ Նեյմարին, եթե նա ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»: Դրա համար նա պետք է հաղթի Չեմպիոնների լիգայում, նվաճի ինչ որ յուրահատուկ բան: Նրա թիմը մշտապես հաղթում է ազգային առաջնությունում և Գավաթում, սակայն դա քիչ է, քանի որ ուժեղագույն լիգան չէ», ասել է Ռիվալդոն:

Նմանատիպ նյութեր