211652_close_icon
views-count48864 դիտում article-date 10:24 19-05-2018

Գյումրիում հրազենի գործադրմամբ կատարված աղմկահարույց սպանությունների փաստով որոնվում է տեղի 21-ամյա բնակիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 2 անձի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Գարեգին Ֆռանգուլյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 17-ին Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Տելման Կարապետյանին և 33-ամյա Վարդան Կարապետյանին իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ արձակելու եղանակով սպանելու մեջ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/17/1096237/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություններ էին տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում անհայտ անձինք Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 180 հասցեի՝ նախկին Սրբիչի գործարանի հարևանությամբ, ավտոմատով և ատրճանակով կրակոցներ էին արձակել Գյումրի քաղաքի Կրուպսկայայի փողոցի բնակիչներ՝ 33-ամյա Վարդան Կարապետյանի և 37-ամյա Տելման Կարապետյանի ուղղությամբ: Վերջիններս գլխի և կրծքավանդակի մասում ստացել էին մահացու հրազենային վիրավորում և մահացած վիճակում տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին 3 հատ, ըստ նախնական տեղեկությունների, «Մակարով» տեսակի ատրճանակից և 3 հատ ավտոմատ Կալաշնիկովից արձակված կրակած պարկուճներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր