211652_close_icon
views-count4032 դիտում article-date 23:30 18-05-2018

Արցախի Գետավանում տեղի է ունեցել համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկհարկանի նորակառույցը գետավանացիների նոր հպարտությունն է: Համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունն էլ բարեկամների ներկայությամբ տեղի ունեցավ: Գետավան էր այցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմանդամ պատվիրակությունը, որի կազմում էին 19 երկրներում գործող Հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերըև ներկայացուցիչները: Համայնքային կենտրոնը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ: Բացման արարողությանը ներկա էր նաև Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով շնորհակալություն հայտնեց բարերարներին Արցախի պետականության կայացմանը աջակցելու համար: Նրա խոսքերով՝ Գետավանի համայնքային կենտրոնը ռազմավարական նշանակություն ունի և ծառայելու է ոչ միայն համայնքի, նաև հարևան գյուղերի բնակչությանը: Բազմաֆունկցիոնալ շինությունն իր մեջ ներառում է գյուղապետարանը, հանդիսությունների դահլիճը, գրադարանը, համակարգչային սենյակը, նախասրահը: Շենքը կահավորվել է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ: Գետավանի գյուղապետարանը նախկինում գործել է դպրոցի դասասենյակներից մեկում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի բերած դրական փոփոխությունները գետավանցիները զգացել են և զգում են ոչ միայն համայնքային կենտրոնի կառուցմամբ: Համայն հայության ներդրումով «Հայաստան» համահայակական հիմնադրամի վերակառուցած Վարդենիս-Մարտակերտ մայրուղին անցնում է արցախյան մի շարք բնակավայրերով՝ էապես փոխելով գյուղացիների առօրյան. ավելի կրճատելով շուկա տանող ճանապարհը, երբեմն էլ հենց շուկան բերելով գյուղ: Այդպիսի բնակավայրերից մեկն էլ Գետավանն է: Ճանապարհն անցնում է գյուղի միջով, որի երկայնքով գործում են խանությներ, սպասարկման կետեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր