Ռուս-հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն Մոսկվայում
2014 թ. մարտի 28-ին Մոսկվայի Պ. Յուրգենսոնի անվան երաժշտական գրադարանում կայացել է «Ռուս-հայկական մշակութային կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը:
Գրադարանի տնօրեն Ն. Միխինան իր ելույթում նշել է, որ մշակութային կենտրոնում կկազմակերպվեն տարբեր մշակութային միջոցառումներ. հայ և ռուս նշանավոր գրողների ստեղծագործությունների ընթերցումներ, ցուցահանդեսներ և համերգներ:
Միջոցառմանը ներկա էին հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի բնագավառի հայ և ռուս անվանի գործիչներ:


