211652_close_icon
views-count224111 դիտում article-date 11:33 18-05-2018

Ոստիկանությունը շարունակում է հայտարարված պայքարը հանցագործ աշխարհի դեմ. բերման են ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մայիսի 16-ին տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ ոստիկանությունը գրոհի է անցել օրենքով գողերի և քրեական հեղինակությունների նկատմամբ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր և 3 տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ նախկինում դատված, 43-ամյա Ս. Հ.-ին, ով հանցագործ աշխարհում համարվում է օրենքով գող։ Պարզվել է, որ վերջինս օրեր առաջ է Ուկրաինայի Հանրապետությունից ժամանել Հայաստան։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես են ոստիկանները բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններից 2 հոգու։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/16/1096150/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ 2 օր էր՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության մարզային վարչության ծառայողները և տարածքային բաժինների քրեական հետախուզության աշխատակիցները իսկական գրոհ էին ձեռնարկել քրեական հեղինակությունների նկատմամբ: Մեծ թվով քրեական աշխարհում հայտնի օրենքով գողերի ու հեղինակությունների, այսպես ասած, հրավիրել էին իրենց մոտ և անցկացրել էին պրոֆիլակտիկ բնույթի զրույցներ՝ հորդորելով, որ չփորձեն քրեորեն պատժելի գործողություններ կատարեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր