211652_close_icon
views-count95955 դիտում article-date 21:35 30-11-2021

Հայաստանում մի քանի «օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ» արտագաղթում են. ոստիկանությունը նրանց դեմ պայման է դրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն 2 օր է, Հայաստանում՝ քրեական աշխարհում, աժիոտաժ է սկսվել։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից իրականացված օպերացիայի արդյունքում օրենքով գողերը, քրեական հեղինակություններն ու քրեական ենթամշակույթ կրող անձինք ճամպրուկային իրավիճակում են հայտնվել։ 

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունում նրանց հասկացրել են՝ եթե շարունակելու եք զարկ տալ քրեական ենթամշակույթին, ապա դուք Հայաստանում անելիք չունեք։ Ու հիմա մեծ թվով քրեական հեղինակություններ, կարծես, բռնում են արտագաղթի ճամփան։ Նրանք պատրաստվում են առաջիկա օրերին լքել Հայաստանը, հակառակ դեպքում կհայտնվեն խորհրդային ժամանակների հայտնի սիրված ֆիլմի հերոսների կերպարում, երբ Վիսոցկին ասում էր «Вор должен сидеть в тюрьме»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել էին հատուկ օպերացիա։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերացիան կրել էր «Գողը ոստիկան կդառնա, ոստիկանը գող չի դառնա» անունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն ուղղված էր քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, ու ոստիկանության տարբեր բաժիններ և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն էին բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Մակարյանը՝ «Ալո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Ավետիսյանը՝ «Համիկ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 62-ամյա Անդրանիկ Տերտերյանը, Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ժիրայր Բրուտյանը՝ «Մալաթիայի Ժիրո» մականվամբ, Երևանի բնակիչ Սամվել Հարությունյանը՝ «Մանեթի տղա Սամո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 51-ամյա Պարույր Գրիգորյանը, Երևանի բնակիչ՝ 41-ամյա Ռաֆայել Նազարյանը, Երևանի բնակիչ՝ 46-ամյա Յուրա Ուդոևը, Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ջնդի Ամարյանը, Երևանի բնակիչ՝ 53-ամյա Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 45-ամյա «օրենքով գող» Արմեն Մանուկյանը՝ «Սևո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Մկրտչյանը, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Հարությունովը՝ «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ, ում վերջերս ճանաչել են «Բարի կամքի դեսպան», 41-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արա» մականվամբ, և Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ոսկան Մնացականյանը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր