211652_close_icon
views-count24085 դիտում article-date 22:50 16-05-2018

Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, զրուցել վիրավոր զինվորի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ նախարարը առաջին հերթին հանդիպել է մայիսի 13-14-ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, որն արդեն ունի հստակ գիտակցություն։ Դ. Տոնոյանը զրուցել է վիրավոր Շ.Պետրոսյանի հետ, որը կամենում էր շուտ ապաքինվել եւ վերադառնալ ծառայության։ «Նա հպարտությամբ նշեց, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժօգնության փաթեթները։ Դ. Տոնոյանը առողջություն մաղթեց հիվանդներին, ինչպես նաեւ մասնագիտական հարցեր քննարկեց վարչության պետ Գ.Հովհաննիսյանի եւ բժիշկների հետ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր