211652_close_icon
views-count27182 դիտում article-date 20:08 09-01-2019

Դավիթ Տոնոյանը զորակոչի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է կենտրոնական հավաքակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զորակոչի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Դ. Տոնոյանը զրուցել է հավաքակայանում գործող բժշկական հանձնաժողովի անդամների հետ, հանձնարարել մանրամասն ուսումնասիրել զինակոչիկների անձնական գործերն ու փաստաթղթերը, մեծ ուշադրություն դարձնել զինակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորակոչային բոլոր սրահներում, զրուցել դասակարգման խմբի սպաների և զինակոչիկների հետ, պատասխանել նրանց հարցերին և խաղաղ ծառայություն մաղթել հայկական բանակի շարքերը համալրողներին։ Դ. Տոնոյանը հետևել է նաև վիճակահանության ընթացքին, հանդիպել զինակոչիկների ծնողների հետ, զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունն ամեն ինչ անում է զորակոչի գործընթացն արդար ու թափանցիկ անցկացնելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր