211652_close_icon
views-count5839 դիտում article-date 13:25 16-05-2018

Սանդրո Վագները լացել է «Բավարիայի» մարզման ժամանակ՝ Լյովի որոշման պատճառով

«Բավարիայի» հարձակվող Սանդրո Վագները խիստ հիասթափված է մնացել, որ չի հրավիրվել Գերմանիայի հավաքական՝ 2018թ. աշխարհի առաջնության համար: 30-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքները մյունխենյան ակումբի մարզման ժամանակ: Թիմակիցները և «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ամեն կերպ փորձել են քաջալերել Վագներին: Հայնկեսը ասել է, որ Վագներին անպայման կհրավիրեր հավաքական և չի հասկանում Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի որոշումը:

Նմանատիպ նյութեր