211652_close_icon
views-count14218 դիտում article-date 23:37 14-05-2018

«Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներ մնացին Արտետան և Նագելսմանը

«Արսենալն» արդեն այս շաբաթ կսկսի բանակցությունները՝ գլխավոր մարզչի թեկնածուների հետ: Այս պահին մնացել են երկու հիմնական թեկնածու. «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնական, «Արսենալի» նախկին կիսապաշտպան Միկել Արտետան և «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը: Լոնդոնյան ակումբը չի դիտարկել ակումբի երկու նախկին խաղացողների՝ Պատրիկ Վիեյրայի և Թիերի Անրիի թեկնածությունները: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, որը շահագրգռված էր ստանալ այդ պաշտոնը, ապա նա պահանջել է չափազանց բարձր աշխատավարձ: Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ թեկնածու էր համարվում «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրին:

Նմանատիպ նյութեր