211652_close_icon
views-count4267 դիտում article-date 16:26 14-05-2018

Մասիմիլիանո Ալեգրի. Եթե ինձ չհեռացնեն, կմնամ «Յուվենտուսում»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է ակումբից իր հեռանալու հավանականությանը: «Եթե ինձ չհեռացնեն, ապա ես «Յուվենտուսում կմնամ նաև հաջորդ մրցաշրջանում: Դա իմ աապագայի մասին հարցը չէ: Դա կախված է նրանից, թե ինչպիսի պետք է լինի «Յուվենտուսի» ապագան: Մրցաշրջանի ավարտից հետո մենք պետք է նստենք սեղանի շուրջ և ամեն ինչ քննարկենք: Երբ սկսվի հաջորդ մրցաշրջանը, մենք նորից ունենալու ենք զրո միավոր: Մենք նորից պետք է ցույց տանք մեր մրցունակությունը», ասել է Ալեգրին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեգրին կարող է գլխավորել «Արսենալը»:

Նմանատիպ նյութեր