Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այլևս չի պատրաստվում հանդես գալ «Յուվենտուսում»:
Այս մասին քիչ առաջ հայտարարել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
«Երեկ Ռոնալդուն ինձ ասաց, որ այլևս չի խաղալու «Յուվենտուսում»: Այդ պատճառով նա չի ընդգրկվելու թիմի կազմում՝ վաղը «Էմպոլիի» հետ խաղին», ասել է Ալեգրին ակումբի մամլո-ծառայության հետ զրույցում:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում «Մանչեսթեր Սիթիի» և Ռոնալդուի միջև: Տրանսֆերի մասին կարող են արդեն այսօր հայտարարել: