Մասիմիլիանո Ալեգրի. «Արսենալ» գնալու համար նախ «Յուվենտուսը» պետք է ինձ վռնդի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, որ նա պատրաստվում է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
«Ես անգլերեն եմ սովորում, բայց արդեն մի քանի տարի եմ անում: Անհավանական է, ամեն անգամ, երբ աղջկաս հետ Լոնդոն եմ ժամանել, շրջել օդանավակայանով, հետո թերթերում իմ մեծ լուսանկարներն եմ տեսել, որի տակ նշում էին, թե ես պետք է տեղափոխվեմ «Արսենալ»: Ու ամեն անգամ ինքս ինձ ասում էի. «Գրողը տանի, այսօր դա գոնե ճիշտ կլինի՞»:
Ես «Յուվենտուսում» ամեն ինչից շատ գոհ եմ, ու քանի դեռ նրանք ինձ չեն վռնդել, ես ուրախ կլինեմ մնալ Թուրինում», ասել է Ալեգրին: