211652_close_icon
views-count191367 դիտում article-date 12:19 14-05-2018

Առեղծվածային դեպք Երևանում. անասնագոմում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին ջնջխված տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ hարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջնջխված է՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։ Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել է նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի դատախազ Արմեն Աֆանդյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Մաթոսյանն էր։ Քանի որ դին անճանաչելի էր, որոշվեց այն տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դին դուրս բերելու համար ժամանել էին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները, ովքեր մեծ դժավորությամբ կարողացան դին դուրս բերել և մոտեցնել դի տեղափոխող շտապօգնության բրիգադին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր