Խոշոր ավտովթար՝ Երևանում. 22-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Մաժոր» խանութի ցուցափեղկին և կողաշրջվել. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Յուրիկ Բ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Արտաշիսյան 62 հասցեում գործող «Մաժոր» խանութ-սրահի ցուցափեղկին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Զոհրաբյանն ու կրտսեր պարեկ Հրանուշ Խաչատրյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և նա հրաժարվել է բժշկական օգնությունից։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։