ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի խիստ հանձնարարակաները արդյունք են տալիս․Վանաձորում իրականացվել է հատուկ օպերացիա
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի՝ վերջին ամիսների մարզային քրեական վարչությունների և համայնքային ոստիկանության բաժինների աշխատակիցների հետ ամփոփումների ժամանակ խիստ հանձնարարական է տրվել, որ ոստիկանությունը պետք է նաև ակտիվ պայքար տանի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեմ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի և Ա․ Ղազարյանի խիստ հանձնարարականները կարծես թե տեղ են հասել։
Դրա արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և մարզերի քրեական վարչությունների ծառայողները բարձր ցուցանիշներ են գրանցել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեմ պայքարում։
Օգոստոսի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վանաձոր քաղաքում 45-ամյա մի կին ապօրինի շշալցնում և վաճառում է տարբեր տեսակի ոգելից խմիչքներ՝ օգտագործելով գործարանային պիտակներն ու խցանները։
Նույն օրը քրեական ոստիկանները ժամանել են այդ կնոջ բնակության վայր, և տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։
Տան բակի ակնհայտ տեսանելի վայրում՝ կից խորդանոցի բաց դռան մոտ, դրված է եղել մոտ 30 լ տարողությամբ տարայով սպիրտ, որի կողքին առկա է եղել սպիրտ լցնելու համար նախատեսված ռետինե խողովակ։ Տանը կից մյուս խորդանոցում՝ կրկին տեսանելի վայրում, նկատվել է պլաստմասե ցանցավոր երկու արկղ՝ լցված տարբեր ալկոհոլային խմիչքների խցաններով, ինչպես նաև «Արարատ», «Մանե», «Ակում», «Հայասա», «Երիվան», «Նաիրի», «Այվազովսկի», «Օհանյան», «Խորտիցա», «Ալփա Լայն», «Ցարսկայա», «Ֆլիրտ», «Օրիգինալա», «Ապսալյուտ» տեսակների ալկոհոլային խմիչքների բազմաթիվ դատարկ շշեր։ Ամառային խոհանոցում՝ պահարանի վրա, տեսանելի վայրում երևացել է մոտ երեք լիտր տարողությամբ տարայով սպիրտ, որի մեջ որոշակի քանակությամբ լցված է եղել կոնյակի սպիրտ, ինչպես նաև խմիչքների շշերի խցանների պոլիէթիլենային փաթեթավորումն իրականացնելու համար նախատեսված տաքացնող սարք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Լոռու մարզային քրեական վարչություն։
Դեպքի փաստով էլ քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։