211652_close_icon
views-count70243 դիտում article-date 12:22 13-05-2018

Ավազակային հարձակում Արարատի մարզում. 4 հոգի մթերային խանութում կապել են աշխատակցին, հափշտակել խոշոր գումար, իսկ հետո իրենց հետ տարել են խանութում տեղադրված տեսանկարահանող սարքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով այսօր՝ մայիսի 13-ին, հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրորղ Գագիկ Շամշյանը, ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի գնումներ կատարելու պատրվակով մտել են Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող խանութ, որտեղ 2 հոգին բռնել են խանութի սեփականատիրոջ ազգականին՝ 75-ամյա Ալեքսանդր Թոխյանին, ստիպողաբար տարել նրան առանձնասենյակ, կապել ձեռքերն ու ոտքերը, այնուհետև խուզարկել նրան ու նրանից հափշտակել են խոշոր չափի գումար: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի ավագ քննիչ Գառնիկ Մարգարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճիվաղները ավազակային հարձակում կատարելուց հետո խանութից հափշտակել են նաև տուժածի բջջային հեռախոսը և իրենց հետ տարել են տեսանկարահանող սարքի կրիչը ( DVR): Հավանաբար, մտածել են, որ իրենց քաջագործությունը տեսանկարահանվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր