211652_close_icon
views-count8514 դիտում article-date 23:07 11-05-2018

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի «Նաիրյան» և «Փոքրիկ նաիրյանների» համատեղ համերգը

Մայիսի 12-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի «Նաիրյան» վոկալ անսամբլի և կենտրոնի վոկալ խմբակի՝ «Փոքրիկ նաիրյանների» համատեղ համերգը: Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի, Ռ. Պետրոսյանի, Ա․Այվազյանի, Է․Հովհաննիսյանի, Բ․Կանաչյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից: 2017 թվականից Մուղդուսյան արվեստի կենտրոնում գործում է վոկալ խմբակ, որտեղ երեխաները սովորում են հայ ավանդական երգեր։ 2015 թվականին կենտրոնում հիմնվել է նաև Նաիրյան վոկալ անսամբլը, որի առաքելությունն է մաքուր, հոգեթով երաժշտության հանրաճանաչ դարձնելը։ Խումբը պրոֆեսիոնալ է, բաղկացած է 5 հոգուց, կատարում են ակապելլա, թեև ունեն կատարումներ, որոնք ուղեկցվում են կլարնետի, դափի նվագակցությամբ՝ իրենց իսկ կատարմամբ։ Նշենք, որ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը հիմնվել է 2014 թվականին քաղաքացիական նախաձեռնության արդյունքում, որի հիմնական նպատակն է եղել ստեղծել ազատ տարածք՝ արվեստին վերաբերող ցանկացած նախաձեռնության համար, ինչպես նաև կստեղծի արվեստի կրթության արտոնյալ պայմաններ անապահով ընտանիքների ու կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար։ Արվեստի կենտրոնում կրթությունը ներառական է։ Համերգին ներկա կլինի նաև սուրդո թարգմանիչ։ Մուտքն ազատ է։

Նմանատիպ նյութեր