211652_close_icon
views-count4029 դիտում article-date 19:57 01-09-2016

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դասախոս, նկարիչ Արամ Համբարյանի հետ հանդիպում

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դասախոս, նկարիչ Արամ Համբարյանի հետ: Երուսաղեմի հայոց պատրիարքությունը քրիստոնեական եկեղեցու նվիրական աթոռներից մեկն է, իսկ Երուսաղեմն իր հայ համայնքով, հայկական թաղամասով եղել ու մնում է կարևոր հոգևոր և պատմական վայր Հայաստանի ու հայության համար: Արամ Համբարյանը կներկայացնի Երուսաղեմում հայոց պատրիարքության նշանակալի դերի և սուրբ քաղաքում հայերի գործունեության մասին: Հայկական մշակույթը նույնպես հազարամյակների հարուստ պատմություն ունի, բայց, ցավոք, մեր նյութական մշակույթի բազմաթիվ արժեքավոր նմուշներ տարածվել են աշխարհով մեկ: Հանդիպման ընթացքում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դասախոսը կխոսի նաև հայկական մշակութային հարուստ ժառանգության մասին՝ անդրադառնալով Երուսաղեմ հասած ձեռագրակազմերի, ձեռագիր մատյանների և մշակութային մեծ արժեք ներկայացնող այլ նմուշների ճակատագրերի մասին։

Նմանատիպ նյութեր