211652_close_icon
views-count86904 դիտում article-date 22:22 06-05-2018

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Volvo» բեռնատարն ու «Mitsubishi Grandis»-ը. 2 վիրավորներից մեկը զինծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Հրահատ Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի 086 ԼՍ 67 համարանիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի 34 FP 263 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, «Mitsubishi Grandis»-ից 2 հոգի՝ 20-ամյա Պարգև Իսպիրյանն ու 50-ամյա Սամվել Ղազարյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են՝ մեկը Սիսիանի զինվորական հոսպիտալ, մյուսը՝ Վայքի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Պ. Իսպիրյանը ժամկետային զինծառայող է, իսկ վարորդներից Հ. Գևորգյանը աշխատում է «Սպայկա» ընկերությունում: Ոստիկանությունը պարզում է «Mitsubishi Grandis»-ի վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր