211652_close_icon
views-count7007 դիտում article-date 20:50 06-05-2018

Վենգերը մեծ առավելությամբ կմնա «Արսենալի» պատմության լավագույն մարզիչը՝ նույնիսկ 100 պարտության դեպքում

Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը, որը 22 տարվա աշխատանքից հետո հեռանում է «Արսենալից», կմնար թիմի մարզիչների թվում պատմության մեջ լավագույնը հաղթանակների հարաբերակցությամբ, եթե նույնիսկ 100 անընդմեջ պարտություն կրեր: Այժմ Վենգերի հաշվին 1232 խաղ է և հաղթանակների 57,2%: 100 անընդմեջ պարտության դեպքում այդ տոկոսը կկազմեր 52,9: «Արսենալի» պատմության մեջ բոլոր մարզիչներից առավել մոտ այդ ցուցանիշին կլիներ Հարի Բրեդշոուն, որը թիմը մարզել է 1899-1904 թվականներին: Բրեդշոուն անցկացրել է 235 խաղ՝ 50,2% հաղթանակներով: Արսեն Վենգերի վերջին խաղը՝ որպես «Արսենալի» գլխավոր մարզիչ, կկայանա մայիսի 13-ին՝ «Հադերսֆիլդի» հետ:

Նմանատիպ նյութեր