211652_close_icon
views-count101468 դիտում article-date 10:23 06-05-2018

Հեռուստասերիալներում խաղացած դերասանը կալանավորվեց. դատարանը հիմնավորված համարեց քննիչի միջնորդությունը, իսկ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները գործել էին օպերատիվ ու պրոֆեսիոնալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչաան վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի ավագ քննիչ Դավիթ Սարգսյանը միջնորդություն է ներկայացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասությայն դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Աշտարակ քաղաքի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է մայիսի 4-ին Երևանի Շենգավիթ վարչական տարածքում 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ և նրա նկատամամբ քննիչ Դ.Սարգասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Կարեն Ֆարխոյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Ռ. Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատութան նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկաններն ու քնիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում են կարողացել բացահայտնել կատարված սպանությունը, քանի որ դեռ առաջին օրից կասկածյալը հերքում էր իր մասնակցությունը տվյալ միջադեպին, սակայն նախ Շենգավիթի ոստիկանները, հետո արդեն քննիչները կարողացել են ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում փաստի առջև կանգնեցնել կասկածյալին, ով խոստովանել է կատարվածը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/05/1095336/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ մայիսի 4-ին Շենգավիթի վարչական տարածքում առանձնակի դաժանությամբ սպանության փաստով հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Դավիթ Սարգսյանը միջնորդություն էր ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, սակայն Երևան քաղաքի Սիսակյան թաղամասում բնակվող 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ։ Վեջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր .օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով։ Նրան մայիսի 4-ին, գիշերը ժամը 05։30-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյան), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյան), ոստիկանության Չարբախի բաժանմունքի (բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյան) ծառայողները՝ ստացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելու արդյունքում։ Բերման ենթարկելուց հետո արդեն քննչական բաժնում Ռ. Հովհաննիսյանը հերքել էր իր մասնակցությունը տեղի ունեցածին, սակայն թե ոստիկանների և թե քննիչների ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում նա հասկացել է, որ տեղ չունի իրավապահներին մոլորեցնելու և կատարվածի մասին բացատրություն էր տվել։ Նախաքննության շահերից ելնելով՝ չէինք հրապարակել ստացված տեղեկությունները։ Միայն հայտնել էինք , որ ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում դեպքի հանգամանքները պարզել էին։ [b]23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանն է, ով կասկածվում է 26-ամյա Գոռ Գասպարյանին սպանելու մեջ [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0965950001525519418899033.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր