79620 դիտում
14:23 27-04-2018
Պայթյուն Երևանում. տուժածը դիմել է իրավապահներին և հայտնել, որ նռնակի միջոցով փորձել են իրեն սպանել
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1 մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Հ.-ի ահազանգի փաստով։
Վերջինս հայտնել է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 20-ամյա Անդրե Խ.-ն իրեն սպանելու նպատակով նռնակ է նետել իր տան ուղղությամբ և առաջացած պայթյունի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Անդրե Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Խաչիկ Հ.-ի կնոջ ազգականն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: