211652_close_icon
views-count38663 դիտում article-date 14:14 25-04-2018

Վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, մեզ պետք է 53 ձայն. Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը [url=https://www.azatutyun.am/a/29191310.html]Azatutyun.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ ունենք մի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Հանրապետական կուսակցությունը չի հեռանում և որևէ բան տեղից առաջ չի շարժվում: Նա նշեց, որ հիմա պետք է համակարգային պայքար տանել, որ համակարգը փոխվի: «Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին և մեզ պետք է 53 ձայն, որ նա ընտրվի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե կա նման հնարավորություն: Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Ելք»-ը և «Ծառուկյան դաշինքը» միասին 40 մանդատ ունեն, և կարծում է, որ 13 մանդատ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կարող են ստանալ:

Նմանատիպ նյութեր