211652_close_icon
views-count3418 դիտում article-date 16:28 25-04-2018

«Երբ արհեստները խոսում են ֆրանսերեն» խորագրով ներկայացում՝ ֆրանկոֆոնիայի երկամսյակի մշակութային ծրագրի շրջանակում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում» տեղի է ունեցել «Երբ արհեստները խոսում են ֆրանսերեն» խորագրով բեմականացված միջոցառում: Աշխարհի ֆրանսախոսներին միավորող «Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն» կարգախոսի ներքո ուսանողները ներկայացրել են տարբեր մասնագիտությունների կարևորությունը՝ նշելով, որ ֆրանսերենը, բացի միլիոնավոր մարդկանց խոսակցական լեզու լինելուց, նաև մշակույթ է, արվեստ ու մարտավարություն, որի հիմքում ազգերի ու ժողովուրդների համերաշխությունն ու հավասարությունն է: Միջոցառմանը ներկա են գտվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր