211652_close_icon
views-count5623 դիտում article-date 14:10 24-04-2018

Վենգերը կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիան»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, կշարունակի մարզչական կարիերան: 68-ամյա ֆրանսիացի մասնագետը կարիերայի շարունակման չորս տարբերակ ունի: Նախ, Չինաստանի կառավարությունը պատրաստ է Վենգերին վստահել երկրում ֆուտբոլի զարգացման գործունեությունը՝ վերջինիս աշխատանքի լիակատար ազատություն տրամադրելով: Ասիայում Վենգերը կարող է նաև վերցնել Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, մանավանդ, որ 1995-1996 թվականներին նա աշխատել է Ծագող Արևի երկրում: Մեծ է հավանականությունը, որ Վենգերը Դորտմունդի «Բորուսիայում» կարող է փոխարինել Պետեր Շտեգերին: Վենգերը ազատ խոսում է գերմաներեն: Բացի այդ, Վենգերին կարող է պաշտոն տալ ՊՍԺ-ում:

Նմանատիպ նյութեր