98954 դիտում
09:28 19-04-2018
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes-ն ու «յաշիկը». վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել բժիշկները, ոստիկաններն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Մանվել Համբարձումյանի վարած Mercedes Benz T500 L մակնիշի 04 T 012AM համարանիշի և 25-ամյա Կառլեն Ներսեսյանի վարած Mercedes G 500 մակնիշի 01 ՕZ 011 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 01 հերթապահ խումբը, սակայն վարորդները բժիշկներին հայտնել են, որ վթարի հետևանքով իրենք չեն տուժել և հրաժարվում են բժշկական օգնությունից։
Բախման հետևանքով Mercedes G 500-ը կողաշրջվել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհատրանսպորտային պատահարներիգործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes Benz T500 L-ի համարանիշները դիվանագիտական են, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ այն հաշվառված է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը վարորդներից եղել է Կ. Ներսեսյանը, ով կարմիր լույսի առկայության տակ է հատել խաչմերուկը։
***
[color=#CC0000]SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նշված ավտովթարը Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում։
[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9483 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին