211652_close_icon
views-count8632 դիտում article-date 13:20 14-04-2018

Ավելացնելու ոչինչ չունենք. ԼՀԿ-ի պատասխանը Նիկոլ Փաշինյանի կոչին. 168.am

Ինչպես հայտնի է, երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների իր գործընկերներին միանալ իրենց շարժմանը՝ մոռանալով նախկինում եղած բոլոր տարաձայնությունները: [url=https://168.am/2018/04/14/935850.html]168.am[/url]-ը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Ն. Փաշինյանի կոչը, և հնարավո՞ր է՝ իրենք հետևեն այդ կոչին և միանան շարժմանը: Ի պատասխան՝ Դ. Խաժակյանն ասաց, որ իրենք ավելի քան 2 շաբաթ այդ հարցին պատասխանել են. «Հիմա մեր մեկնաբանություններին ավելացնելու ոչինչ չունենք»: Հարցին՝ Ն. Փաշինյանի երեկվա կոչից հետո որևէ բան չի՞ փոխվել՝ Դ. Խաժակյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ է փոխվել»: Մեր ճշտող հարցին ձեր կուսակցությունում այդ հարցի վերաբերյալ նոր քննարկում չի՞ եղել՝ Դ. Խաժակյանը պատասխանեց, որ չի եղել: [b]Մանրամասն՝ [url=https://168.am/2018/04/14/935850.html]սկզբնաղբյուր[/url] կայքում:[/b]

Նմանատիպ նյութեր