4543 դիտում
13:57 02-08-2019
Արայիկ Հարությունյանն արագ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին
Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարում եմ աննախադեպ իրադարձություն:
Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը հայտարարել էր Արցախում 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։
«Կարծում եմ՝ այդ քայլն առաջին հերթին նորովի արժևորում է 1988թ.-ի մեր համազգային Շարժման գաղափարը, երբ բոլորս միահամուռ «Միացում» էինք վանկարկում՝ մեր ապագան տեսնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական օրակարգում:
Իհարկե, մեր երազանքներն այսօր մասամբ իրականացված են, քանի որ Մայր հայրենիքի և Սփյուռքի գործուն աջակցության շնորհիվ մենք կարողացանք հաղթանակ կերտել պատերազմի դաշտում, և հետագայում արդեն, հաղթահարելով բազում դժվարություններ, ուղղել փլատակների տակ կորացած մեր մեջքը՝ մտնելով զարգացման մի նոր փուլ, որտեղ փայլուն ապագայի տեսլականը ավելի իրատեսական է: Բայց գաղտնիք չէ նաև, թե այս ընթացքում քանի անգամ են փորձել արհեստական եղանակներով ու կեղծ օրակարգերով խարխլել այդ միասնականության հիմքերը:
Հայաստանն այսօր պատմական նոր շրջափուլ է ապրում, և այս բախտորոշ ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, բոլորս պարտավոր ենք մեր բաժին աջակցությունը բերել այն վեհ ու նվիրական գաղափարների իրագործմանը, որը, որպես գերագույն նպատակ, որդեգրել են ՀՀ իշխանությունները: Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող: Չենք հանդուրժելու, որ հերոս նահատակների արյամբ սրբագործված այս հողը երբևէ վերածվի հակահեղափոխության օջախի: Մեր դիրքորոշումը հստակ է. այն պաշտպանում է Արցախում ապրող յուրաքանչյուր հայ: Ուստի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, խորհրդանշական լինելուց բացի, կարևոր ազդակ է հանդիսանալու ապագայում մեր համազգային հիմնահարցերն ու արդի հրամայականներից բխող ծրագրերը նախանշելիս:
«Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ Վարչապետի այս կարևոր կոչին:
Դիմում եմ համակուսակից ավելի քան վեց հազար հայրենակիցներիս, մեր համակիրներին, և, առհասարակ, բոլոր արցախցիներին՝ ակտիվորեն մասնակցելու հանրահավաքին՝ դրանով կրկին հաստատելով, որ Հայրենիք-Սփյուռք կապն անպարտելի է»,–նշել է նա:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/08/02/1131553/]Հիշեցնենք[/url], որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ֆեյսբուքի էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշել էր, որ օգոստոսի 5-ին, ժամը 19-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Նմանատիպ նյութեր
900 դիտում
15:48 30-05-2014
Ռուսաստանի Հասարակական պալատն արձագանքել է ՀՀ Հանրային խորհրդի կոչին
6220 դիտում
15:29 20-05-2019
Դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Այս բաժնից
1183 դիտում
23:06 26-11-2024
Սիրիան հայտարարել է Իսրայելի հարվածների մասին
1141 դիտում
22:40 26-11-2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները
1171 դիտում
21:53 26-11-2024
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ