211652_close_icon
views-count463114 դիտում article-date 09:46 13-04-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշների մեջ. կա 2 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Բուրաստան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության Արտաշատի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածներից մեկի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի՝ երկաթբետոնե արգելապատնեշներին բախվելու հետևանքով երկաթե արգելապատնեշներից մի քանիսը շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի և վնասել դեպի Երևան ընթացող վարորդի Opel-ը։ Բարեբախտաբար, Opel-ի վարորդի ճիշտ կողմնորոշվելու արդյունքում նա չի բախվել մեկ այլ ավտոմեքենայի։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբերը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի, վարչության պետի տեղակալ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Գրիգոր Ղազարյանի կողմից քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածներից մեկի գլուխը կտրվել է։ Օպերատիվ են գործել նաև բժիշկները, և դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը։ Վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները, ովքեր նաև օգնեցին, որպեսզի ավտոմեքենան քարշակով տեղափոխվի ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտաշատի ճանշինի աշխատակիցները, ովքեր վերացնում են ավտովթարի հետևանքով ճանապարհին առաջացած խոչընդոտները։ [color=#CC0000]*** 14։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, BMW-ն վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արման Հախնազարյանը, վթարի հետևանքով մահացել են Ա. Հախնազարյանը, նա ուղևոր՝ Երևան քաղաքի բնակչուհի՝ 36-ամյա Լուսինե Պողոսյանը, իսկ մյուս ուղևոր՝ Երևան քաղաքի բնակչուհի՝ 27-ամյա Արմենուհի Սարգսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 217+
217+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր