211652_close_icon
views-count84745 դիտում article-date 22:04 12-04-2018

Ողբերգական դեպք Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում. կա 3 զոհ, 5 տուժած

Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նախնական տվյալներով կա 3 զոհ և 5 տուժած: Ժամը 13:36-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելով՝ պարզ է դարձել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 50ա հասցեի բնակիչներ Գարի Գալոյանը, Ռեգինա Գալոյանը և Թամարա Գալոյանը դժբախտ պատահարի հետևանքով մահացել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մահվան պատճառն ու տուժածների վատ ինքնազգացողությունը շմոլ գազից թունավորման հետևանք է: Մանրամասներն՝ [url=http://www.rs-nkr.am/content.php?contid=1324]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր