211652_close_icon
views-count84538 դիտում article-date 20:58 22-08-2015

Ողբերգական ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. Արցախ մեկնող ուխտագնացները վթարի են ենթարկվել. Mitsubishi Montero-ն 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում. կա 2 զոհ 2 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mitsubishi Montero մակնիշի GEN-045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, համայնքային ոստիկանության տեսուչ Արա Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն ու Գորիսի հրշեջ փրկարարները: Մահացածների դիերը փրկարարները դուրս են բերում ձորից և քննիչի հանձնարարականով դիերը տեղափոխվում են Գորիսի հիվանդանոցի դիահերձարան: Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Գոռ Մանուչարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերվել է մեքենայի տեխնիկական անձնագիր՝ տրված 51-ամյա Հնզար Ռաֆիկի Լևոնյանի անվամբ: Ըստ տեղեկությունների, մահացածներն ու վիրավորները ԵԿՄ վարչության անդամների հետ մեկնում էին Արցախ ուխտագնացության: Ֆոտոլրագրողի տեղեկություններով[color=#EF2929] մահացածներն են 51-ամյա Հնզար Լևոնյանը և 41-ամյա Գարիկ Արմենակյանը, ով կոչումով ՊՆ մայոր էր: Վիրավորներն են 35-ամյա Աննա Թովմասյանը և 32-ամյա Լիպարիտ Ասատրյանը: [/color] Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր